▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուս զինվորին բռնել են Թուրքիայի սահմանը հատելիս

Ըստ համացանցում տարածված տեղեկությունների` Գյումրիում տեղի ունեցած ընտանիքի 6 անդամների  սպանության կասկածյալ Վալերի Պերմյակովին ոստիկանները հայտնաբերել ու ձերբակալել են: Ոստիկանությունն առայժմ չի արձագանքում այս տեղեկություններին: 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի  նախագահ Լևոն Բարսեղյանն այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է. «Լուր ունեմ, որ էդ բճին բռնել են Երազգավորս գյուղի մոտ։ Ասացին, որ փորձել է սահմանն անցնել։ Միաժամանակ, քաղաքի բոլոր ելքերը շրջեցի, Երեւան, Արմավիր, Բավրա, Վանաձոր ելքերին ոստիկանները հսկում էին, բայց անտեղյակ էին էս լուրին։ Բացահայտ չէին հսկվում Մարմաշենի, Ախուրյանի եւ Կարսի ելքերը։ Ասում են` բռնել են մոտ 00:30-ին։ Ստուգված չէ լուրը, ոստիկանությունը չի արձագանքում»։

 

Լրագրող բլոգերն էլ հետևյալ տեղեկությունն է տարածել. «Րոպեներ առաջ Գուրգեն Պարսամյանից ինֆորմացիա ստացանք, որ 6 հոգու սպանության մեջ կասկածվող ռուս զինվորին բռնել են կես ժամ առաջ։ Երասգավորս գյուղի մոտ նա հատել էր սահմանը։ Աղբյուրը հայտնում է, որ բռնողն իր թաղի տղերքից մեկն է եղել։ Ապա ավելացնում է, որ հետո եկել են ռուսները և բոլորը ցրվել են։ Աղբյուրը նաև հայտնում է, որ ռուս զինվորը Արփաչայ գետի կողմից ուզել է մտնել Թուրքիա»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին