Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգ կժամանի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական ավանդական հանդիպմանը և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պաշտոնական հանդիպմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հայտնում է Alphanews պորտալը։ Նրա խոսքով, Մոսկվան «ազդանշան է ստացել Երևանից», որ Փաշինյանը պատրաստվում է Սանկտ Պետերբուրգ գալ դեկտեմբերի վերջին։ Հոկտեմբերին հաղորդվեց, որ Հայաստանի վարչապետը ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի աշխատանքներին մասնակցելու փոխարեն մեկնել է Վրաստան։ Մինչ այս Փաշինյանը նույնպես հրաժարվել էր մասնակցել ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին՝ փոխարենը գնալով Երևանի նոր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալությանը,- գրում է աղբյուրը։ |
Ռուսական կողմը հայտարարել է, որ Փաշինյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet