Հունվարի 12-ի վաղ առավոտյան Գյումրիի Ռուսական ռազմական բազայի պայմանագրային զինծառայողներից մեկը կամ մի քանիսը, հարբած եւ զինված, մտել են առաջին պատահած տունը, սպանել 6 հոգանոց ընտանիքից 5-ին, իսկ նորածին երեխայի կյանքի համար պայքարում են բժիշկները: Հիմա նրանց փնտրում են իրավապահ մարմինները:
Հիմա անցնեմ մեր հեռուստատեսային լրատվամիջոցներին, որոնք Նոր տարվա տրամադրությամբ համերգներ են ցույց տալիս: Ծիծաղելի է անգամ: Օրենքով ողջ հեռուստատեսությունը պետք է այս դեպքից «խոսեր»: Իսկ հիմա խոսքս ուղղում եմ ռուսաստանաբնակ հայերին:
Ձեր փոխարեն մի այնպիսի աղմուկ կբարձրացնեի, որ այն հայ վարորդին կնոջ «խալաթ» հագցնողները «низкий поклон» տային: Ուրեմն` այդ մարդը դժբախտ պատահարի զոհ դարձավ (չեմ արդարացնում, քավ լիցի) ու արժանացավ համազգային խայտառակության, իսկ այս «տեռոռիստ-զինծառայողներ»-ի արածը անգամ ռուս ազգի ուշադրությանը չի արժանանա: Անկեղծ ասած ես ռուսներին չեմ մեղադրում, ես իմ ազգին եմ մեղադրում:
Հիմա բոլոր հեռուստաալիքներով «breaking news» պետք է այս դեպքից խոսվեր, մանավանդ այն ալիքներով, որոնք արտերկրներում հեռարձակվում են : Վերջին դեպքերի հետ կապված Ֆրանսիայում սգի օր հայտարարվեց ու ամբողջ աշխարհն էր ցավակցում, մեր հեռուստատեսությունն էլ էր այդ մասին խոսում, իսկ այս դեպքը մեր ազգին է վերաբերվում, բայց դրա մասին Լեննականաբնակ բարեկամներից ես իմանում:Ցավակցություններս մահացածներիհարազատներին ու ազգիս: Հուսով եմ սգի օր կհայտրարվի: