▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանի անհաջողություններով հրճվողները նման են դժգոհ զոքանչի

Ռուսաստանի հետ կապված ամեն անհաջողություն հրճվանքով տարածողներին նմանեցնում եմ էն զոքանչներին, որոնց աղջիկն ամուսնացել է մեկի հետ, որին խիստ դեմ են եղել: Հիմա էդ տղան ինչքան անհաջողությունների մեջ ընկնի, նա պիտի հրճվանքով բոլորին, նամանավանդ իր աղջկան ի ցույց դնի, երեսով տա, թե տեսեք ես ճիշտ էի: Հա հասկացանք, բայց արդեն ուշ է, արդեն ամուսնացրել եք, ինչքան վատ լինի իր համար, այդքան էլ վատ քո աղջկա ու քեզ համար է լինելու, էնպես որ ժամանակն է հրճվելուց անցնել ցավելու տարբերակին, եթե իհարկե խրոնիկ մազոխիստ չեք:

Հ.Գ բայց էնպես էլ չէր, որ ձեր աղջկա համար կարգին իգիթ ուզողներ էին շարվել նա էդքանի մեջ ընտրեց անհաջողակին:

Հարություն Մնացականյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին