▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանում մեքենան բախվել է բեռնատարին. հայեր են հոսպիտալացվել

Չելյաբինսկի մարզի Մ-5 մայրուղու վրա տեղի է ունեցել վթար: Hyundai Sonata-ն դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս եւ բախվել բեռնատարին: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

Hyundai-ն վարող 41-ամյա տղամարդը արգելված տարածքում վազանց կատարելիս դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս, որից հետո տեղի է ունեցել բեռնատարի հետ ճակատային բախում, որի ղեկին 39-ամյա տղամարդ էր:

Պատահարի հետևանքով մարդատար մեքենայի վարորդը և  ուղեւորը հոսպիտալացվել են:

Hyundai ավտոմեքենայի մեջ են եղել Հայաստանի բնակիչներ, բեռնատարը վարել է Բաշկորտոստանի բնակիչ:

Այլ մանրամասներ չեն հայտնում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին