Նոր Մոսկվայում տեղի ունեցած խոշոր վթարի գործով ենթադրյալ մեղավոր Հրաչյա Հարությունյանը Ռուսաստան էր մեկնել մեկ տարի առաջ բանակում մահացած 21-ամյա որդու շիրմաքարի համար գումար վաստակելու:
НТВ-ին տված հարցազրույցում նրա եղբայր Արթուր Հարությունյանը ,խոսելով այս մասին նշել է, որ եղբայրը վթարի ընթացքում ամեն բան արել է, որ ոչ մեկին ոչինչ չպատահի, սկայն չի ստացվել, ամենայն հավանականությամբ արգելակները չեն աշխատել:
46-ամյա Հրաչյա Հարությունյանը ազատամարտիկ է, պատերազմի տարիներին կանտուզիա է տարել, Երևանում ունի կին, աղջիկ, թոռ և տարեց հայր: