▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սա Հայաստանը նվաճելու թշնամու ծրագրի երկրորդ փուլն է». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

http://asekose.am/filemanager/uploads/2021/05/week-3/nairi_hoxikyan.jpg

«Թուրքիան անցել է Հայաստանի դեմ դիվանագիտական ու քարոզչական լայնածավալ հարձակման, ես կասեի՝ նույնիսկ պաշարման, որտեղ այլևս տեղ չի թողնվում պաշտպանության կամ մանևրելու համար։ Սա Հայաստանը նվաճելու թշնամու գլոբալ ծրագրի երկրորդ փուլն է, որտեղ կրկին հատուկ դեր է վերապահված Փաշինյանի ավազակախմբին։

Թուրքիայի նախագահ Էրդողանն օրերս մի քանի անգամ հայտարարեց, որ Հայաստանի կողմից դրական ազդակներ կան հարաբերություններ կարգավորելու համար, ինչը, ըստ թուրքական կողմի, նշանակում է․

1․ Հրաժարվել Ցեղասպանության միջազգային ճանաչումից, 2․ Ճանաչել Թուրքիայի տարածքը Կարսի ու Մոսկվայի պայմանագրերով՝ այսինքն՝ պաշտոնապես հրաժարվել Կարսից, Արարատ սարից ու հարակից մյուս հայկական տարածքներից, որոնք միջազգային իրավունքով Հայաստանին են պատկանում,

3․ Հրաժարվել Արցախից ամբողջությամբ։

Այս պայմաններում Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ անթաքույց ասաց, որ պետք է զարկ տալ տարածաշրջանային համագործակցությանը, իսկ Փաշինյանի քաղաքականության աջակից, նրա մտերիմ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը թուրքական «Անադոլու» տեղեկատվական գործակալությանն ասաց, որ մեր տարածաշրջանում Ռուսաստանին պետք է փոխարինելու գա Թուրքիան։ Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն արդեն պաշտոնապես հայտարարում է Երևանում թուրքական դեսպանատուն բացելու մտադրության մասին։

Զարթնե՛ք, հայեր։ Փաշինյանի ավազակախումբը մեզ տանում է վերջնական կործանման։ Վաղը ձեր երեխաներն են կեր դառնալու սրանց խրախճանքին։ Զարթնե՛ք վերջապես»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին