▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա Հայաստանն է, որտեղ օրենքի գերակայությունը միայն հանցագործների ձեռքում է

Հետաքրքիր իրադարձություններ են կատարվում «Բանդայի գործով» դատաքննությանը զուգընթաց:

3 օր առաջ անհասկանալի ձևով, անտարբերության, կամ էլ հենց միտումնավորությամբ մահանում է բանդայի գործով անբաստանյալ Արման Դալլաքյանը՝ «Կոլոտ Արմանը» (աչքի էր ընկնում իր երկար մորուքով):

Այսօր՝ Արմանի հուղարկավորության օրը, նույն գործով դատական նիստի ժամանակ անբաստանյալներից մեկը փորձում է ինքն իրեն վնասել:

Հատկանշական է, որ այդ դատական նիստի ժամանակ ներկա չի եղել գործով անցնող «բանդայի պարագլուխ» համարվող Արտյուշա Հակոբյանը:

Այս ամենից գալիս է հետևյալ հոտը:

Արման Դալլաքյանը մահացավ, Արտուշա Հակոբյանին շուտով կարդարացնեն, գործը կբարդվի մահացողի վրա, իսկ ինքնավնասումը պարզապես հասարակությանը բուն գործից շեղելու միջոց էր:

Սա Հայաստանն է, որտեղ օրենքի գերակայությունը միայն հանցագործների ձեռքում է:

Հ.Գ.

Ի դեպ, վստահ եմ, որ այս խմբից կարող էին բանդայի հետ կապ ունենալ միայն հայտնի մարդկանց հայտնի տղերքը, կարող են շատ աննշան առնչություն ունենան:

 

Լրագրող Հարություն Մկրտչյանի գրառումը

Ֆեյսբուք

 

Տեսանյութը` Արմնյուզ հեռուստաընկերության 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին