
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի բնակարանն այսօր առավոտյան սկսել են խուզարկել իրավապահները: Այդ ընթացքում նա բարձրացել է 8-հարկանի բնակելի շենքի կտուր ու սպառնում է այնտեղից ցած նետվել:
Մ.Սաակաշվիլին տան կտուրից դիմել էր քաղաքացիներին.
«Պուտինի հետ դավադրության մեջ գտնվող Պորոշենկոյի ռեժիմի նպատակն է՝ ինձ ձերբակալելը, նաև ինձ Ուկրաինայում կամ Վրաստանում բանտ ուղարկել: Պուտինի հրամանով՝ նրանք տվյալներ են կեղծում, որպեսզի ոչ-ոք չասի, թե Պորոշենքոն հանցագործ է, Ուկրաինայի ժողովրդի դավաճանն է: Հանցախումբը, որն իր ձեռքն է վերցրել Ուկրաինայի իշխանությունը՝ պատասխան է տալու, անկախ, թե ինչ ինձ հետ կպատահի», - ասել է նա:


