▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սաակաշվիլու նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու նկատմամբ ներքին հետախուզում հայտարարվել: Այս մասին այսօր երեկոյան հայտնել է Վրաստանի դատախազությունը.տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

Սաակաշվիլու նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին որոշումը փոխանցվել է ՆԳՆ: Սաակաշվիլին կձերբակալվի Վրաստանի սահմանը հատելուց անմիջապես հետո: Նրան մեղադրում են 2005թ.-ին Վրաստանի պատգամավոր Վալերի Գելաշվիլու ծեծի կազմակերպման և 2007թ.-ին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին