▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սադրանք՝ ուղղված ռուս-թուրքական հարաբերությունների խզմանը. Պուտինը՝ դեսպանի սպանության մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանությունն անվանել է սադրանք, որի նպատակն է խաթարել ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումը ու Սիրիայում խաղաղ գործըթնացը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Թուրքիայում ստորաբար սպանվեց ռուս դեսպանը: Տեղի ունեցածը հանցագործություն է, սադրանք՝ ուղղված ռուս-թուրքական հարաբերությունների և Սիրիայում խաղաղ գործընթացի խզմանը ևՍիրիայում խաղաղ գործընթացը ձախողելուն, որը ակտիվ առաջ են մղում Ռուսաստանը, Թուրքիան, Իրանն ու միջսիրիական հակամարտության կարգավորման հարցում շահագրգիռ մյուս պետությունները: Դրա պատասխանը կարող է միայն մեկ բան լինել՝ ահաբեկչության դեմ պայքարի ուժեղացումը։ Եվ ահաբեկիչները կզգան դա իրենց մաշկի վրա »,-հայտարարել է Պուտինը:

Պուտինը հանձնարարել է դիվանագետին հետմահու պետական պարգև շնորհել:

Հիշեցնենք, որ Կարլովի վրա կրակել է անհայտ անձն Անկարայի ժամանականից արվեստի ցուցասրահում, որտեղ այս օրերին անց էր կացվում «Ռուսաստանը թուրքերի աչքերով» խորագրով բաց ֆոտոցուցադրությունը: Մահափորձն իրականացնողը ցուցասրահ է ներխուժել և կրակել ՌԴ դեսպանի վրա այն պահին, երբ վերջինը ելույթ էր ունենում. ականատեսների վկայությամբ՝ հանցագործը բղավել է՝ «Հեռացեք»... 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին