▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Ալեքսանյանն ալավերդցի Վահագն Աբգարյանի վիրահատության ժանամակ «Աստղիկ» ԲԿ-ում էր

Armtimes.com-ը գրում է, որ Ալավերդիում քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանն վիրահատվում էր «Աստղիկ» բժշկական կենտրոնում:

 Հիվանդանոցի գլխավոր մուտքի մոտ`ժամը 15:30-16:00-ի սահմաններում հանդիպել են ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Վերջինս թիկնապահների ուղեկցությամբ դուրս է եկել բժշկական կենտրոնից եւ արագ հեռացել է՝  չի հաջողվել պատգամավորից ճշտել, թե նա ինչ նպատակով էր այդ ժամին այցելել բժշկական կենտրոն: Արդյո՞ք Ալեքսանյանը եկել էր քրեական հեղինակություն համարվող ալավերդցի Վահագնին տեսակցության:

Քիչ առաջ կայքին «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը տեղեկացրել է, որ վիրահատությունն ավարտվել է բարեհաջող, Վահագն Աբգարյանը գտնվում է հետվիրահատական սրահում` բժիշկների հսկողության տակ, կյանքին վտանգ չի սպառնում, բայց շնչում է արհեստական սարքավորումների միջոցով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին