▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Ալեքսանյանն այսօր հարցաքննվել է Քննչական կոմիտեում

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր հարցաքննվել է ՀՀ քննչական կոմիտեում:

Նա հարցաքննվել է իր կողմից հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանին առեւանգելու ենթադրյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում:

 

 

 

 

 

 

 

armtimes.com-ն է գրում և նշում, որ Սամվել Ալեքսանյանի հարցաքննության մասին տեղեկությունը  հաստատել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Նա հավելել է, որ Սամվել Ալեքսանյանը վկայի կարգավիճակ ունի:

Այս գործով ավելի վաղ հարցաքննվել էր նաեւ Համլետ Ղուշչյանը:

 

 

 

 

 

 

 

Առեւանգման մասին հայտարարել էր Ղուշչյանն՝ ասելով, թե «ժամանակին «Լուսաստղ» օղու անունը եթերում տալուց հետո ինձ առեւանգել են, Ալեքսանյանն իմ ճակատին ատրճանակ էր պահել»։ Նրա այս հայտարարության հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 131 եւ 34-131 հոդվածների հիման վրա (առեւանգում եւ առեւանգման փորձ):

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին