▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սանիթեք»-ի բեռնատարը շրջվել է. երիտասարդներից մեկը մահացել է. նրա դին դուրս են բերել 4 ժամ անց. կան վիրավորներ

 

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 6-ին, ժամը 03:24-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Դավիթ Բեկի 40 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար՝ ավտոմեքենան շրջվել է, քաղաքացին արգելափակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող «SCANIA» մակնիշի 344 OF 61 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Խ., մոտ 25 տարեկան) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղեւոր՝ 20-ամյա Օ. Վ.-ին, ով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Փրկարարները հատուկ տեխնիկայի (ավտոկռունկ) օգնությամբ ուղղել են ավտոմեքենան, իսկ ժամը 07:53-ին դուրս բերել ուղեւոր Հ. Ա.-ի (մոտ 20 տարեկան) դին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին