▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սանմաքրման աշխատանքներ` համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին ընդառաջ

Նոյեմբերի 14-ին կայանալիք համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին ընդառաջ շարունակվել են սանմաքրման և աղբահանության ամենշաբաթյա աշխատանքները: Հիմնականում բակային տարածքներում ծավալված գործընթացը ներառել է նաև թափված տերևների հավաքումն ու տեղափոխումը համապատասխան աղբավայր: Չնախատեսված վայրերում աղբ դատարկելու դեպքերի վերաբերյալ օրենքով սահմանված կարգով նախորդ շաբաթ կազմվել է 71 վարչական արձանագրություն:

Միաժամանակ համաքաղաքային ծառատունկի նախօրյակին վարչական շրջաններում փորվել են ծառափոսեր` նոր տնկիների համար: Գործընթացը վերահսկվել է Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան աշխատակիցների կողմից:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին