a1plus.am-ը գրում է. Նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում ու Մաշտոցի պողոտայում անկարգությունների գործով կալանավորված Շանթ Հարությունյանն արդեն 15 օր է՝ շարունակում է իր հացադուլը։
Ինչպես «Ա1+»-ին հայտնել են ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից, Շանթ Հարությունյանը գտնվում է առանձին խցում՝ բժիշկների հսկողության ներքո, եւ նրա հետ պարբերաբար սոցիալ-հոգեբանական աշխատանքներ են տարվում՝ հորդորելով դուրս գալ հացադուլից։
Հանրային կապերի բաժնից նաեւ տեղեկացրել են, որ Շանթ Հարությունյանը առողջության հետ կապված առայժմ լուրջ խնդիրներ չունի։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում