▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սապոնվելու կոնկրետ առիթ է առաջացել...Նիկոլ Փաշինյան

«Ես բանակցությունների ընթացքի վեաբերյալ որևէ տեղեկություն չունեմ,սակայն ցանկանում եմ նշել, որ  եթե բանակցող կողմերից մեկը Ժիրայր Սեֆիլյանն է, նա չի տիրապետում ամբողջ ինֆորմացիային: Ես կարծում եմ, որ հանրությունն ու քաղաքական ուժերն առաջնահերթ պետք է անեն ամեն ինչ, որ բռնությունը բացառվի»,- արդեն երրորդ օրը փակ Խորենացի փողոցում լրագողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: 

«Ես այսօր առավոտյան  հեռախոսազրույց եմ ունեցել ԱԺ նախագահի հետ և առաջարկել եմ, որ խորհդարանը որևէ մակարդակով քննարկի ստեղծված իրավիճակը»,-ասել է Փաշինյանն ու նկատել, որ դեռ պատասխան չի ստացել Գալուստ Սահակյանից, ով , ի սկզբանե, ոգևորված չէր իր առաջարկով: 

«Սապոնվելու կոնկրետ առիթ է առաջացել քաղաքական որոշ ուժերի մոտ»,-նաև մտահոգություն արտահայտեց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ իր համար ընդունելի չէ , որ Սասնա Ծռերի անդամներին ոմանք  փորձ են անում ներկայացնել իբրև ահաբեկիչ, ինչը նշանակում է, որ նման արտահայտություններ անողները  կապ չունենան ժողովրդի հետ ու տեղյակ չեն  մարդկանց տրամադրություններից:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին