▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շաքրո Մոլոդոյը Մոսկվայում է հավաքել ամենաազդեցիկ «օրենքով գողերին»

Եվրոպայից և ԱՊՀ երկրներից Մոսկվա են ժամանել ազդեցիկ «օրենքով գողերը»: Նրանք պետք է մասնակցեն վերջին տարիներին «քրեական գեներալների» ամենազանգվածային հավաքին՝ հայտնում է «Ռոսբալտը»:
Ինչպես պատմել է իրավապահ մարմիններում աղբյուրը, վերջին օրերին Մոսկվա են ժամանել մի քանի տասնյակ ազդեցիկ «օրենքով գողեր»: Նրանց թվում են Դավիդ Սեբիսկվերաձեն (Դաթո), որն արդեն երկար տարիներ ապրում է Հունաստանում ու վերջին տարիներին զբաղվում է մի շարք եվրոպական երկրներում մաֆիայի գործերով, ինչպես նաև Վաժա Բիգանիշվիլին: Վերջինս բնակվում է Ղազախստանում ու Եվրոպայում ու մեծ կշիռ ունի քրեական շրջանակներում, որոնք բնակություն են հաստատել Հին աշխարհում:
«Հավաքի հստակ օրը դեռ հայտնի չէ, ամենայն հավանականությամբ միջոցառումը կանցկացվի մինչ Նոր տարի, եթե իհարկե՝ հատուկ ծառայությունները ու իրավապահ մարմինները չորոշեն խանգարել այն»,- պատմել է գործակալության աղբյուրը:
Հավաքը հրավիրել է ռուսական մաֆիայի բոլոր ղեկավարների ղեկավար Զախարի Քալաշովը՝ Շաքրո Մոլոդոյը:
Քալաշովի մտահղացմամբ՝ հավաքին մաֆիոզները քննարկելու են իրենց միջավայրի ամենախոշոր կոնֆլիկտները, ինչպես նաև 2008-ից հետո «ընտանիք» ընդունված գանգստերներին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին