▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շարքայինից մինչև գեներալ պետք է գիտակցեն, որ դիմացինը նաև ինքասիրություն ունեցող անձ է

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Հայոց բանակում կրկին իրար վրա են կրակել մերոնք:Հայոց բանակում կրկին իրար վրա են կրակել մերոնք: Չեմ խոսում երկու երիտասարդների կյանքի մասին, երկու ընտանիքների դժբախտացման մասին: Կխոսեմ մեկ այլ, ոչ պակաս կարևոր գործոնի մասին: Մեր բանակում ծառայող ցանկացած ոք՝ սկսած շարքայինից, վերջացրած գեներալից, պետք է գիտակցի, որ դիմացինը ոչ միայն հրաման կատարող է, այլև ինքասիրություն ունեցող անձ: Ռազմական հրամանը պետք չէ խառնել կենցաղային հրամանին: Պետք է գիտակցել, որ բանակում բոլորի ձեռքում մի օր կարող է հայտնվել մարտական զենք ու ոտնահարված արժանապատվությունն ու ինքանասիրությունը կարող է հենց այդ պահին գլուխ բարձրացնել: Չխորանալով Արցախում կատարվածի հանգամանքների մեջ՝ միայն կարող եմ փաստել, որ բոլորն էլ պատասխան են տալու իրենց քայլերի համար, բո-լո-րը, անկախ դիրքից, պաշտոնից ու վայրից: Ես կարծում էի, որ Հայոց բանակում՝ Լյուքս Ստեփանյանի հետ տեղի ունեցածից հետո, կվերանա միջանձնային ռազբորկաներն ու ինքնասիրությունը վիրավորող բառապաշարը:

Կիլիկիա Հայաստան

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին