Շուտով Ամանոր է... Տարվա գլխավոր տոնը... Շատ-շատերի տներում ճոխ սեղաններ կբացվեն, շատերը կփորձեն իմաստավորել և կարևորել այդ տոնը՝ թեկուզև ծախսելով իրենց խնայողությունները... Իսկ շատ ու շատ հայաստանցիներ կանցնեն ճոխ խանութների կողքով, շուկաների կողքով ու կզսպեն իրենց կոկորդներում ուռճացող փղձուկը... Ամանորի գիշերը կփակեն իրենց դռները, որպեսզի ոչ ոք չտեսնի իրենց աղքատությունն ու թշվառությունը, որոնց մեղավորն իրենք չեն, այլ նրանք, ովքեր չեն կարողանում կամ չեն ուզում սոցիալական հռչակված պետության մեջ մարդկանց համար տարրական սոցիալական պայմաններ ստեղծել, ովքեր երկրի ունեցվածքն են յուրացրել՝ այդ բարիքները ստեղծած մարդկանց մատնելով թշվառության...
Դիմում եմ երկրի նախագահին, ԱԺ նախագահին և վարչապետին, ամեն տարի պետական բյուջեից ձեզ հատկացվում են 50 և 25-ական մլն դրամ բարեգործության համար, նվիրատվությունների համար...
Եթե անգամ արդեն ծախսել եք այդ գումարները, որոնց առթիվ երբեք հաշվետվություն չեք տալիս, փույթ չէ, դուք այնքան անձնական գումարներ ունեք, որ կարող եք հատուցել այդ գումարները՝ դրանք դեկտեմբերի վերջին բաժանելով բոլոր աղքատներին, սոցիալապես անապահովներին... Թող գեթ մեկ օր նրանք երջանիկ լինեն, ուրախ լինեն... Դա նաև ձեզ համար օրհնություն կլինի, թողություն՝ այս ժողովրդի հանդեպ ձեր գործած բոլոր մեղքերի համար...
Շատ ու շատ հայաստանցիներ կփակեն իրենց դռները, որպեսզի ոչ- ոք չտեսնի իրենց աղքատությունը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet