Ապրիլի 1-4 լրանում է 2016թ.-ին ապրիլյան պատերազմում հարյուրից ավել զոհվածների առաջի տարելիցը:
Ըստ իս` 2017թ.-ի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները պետք է այլ օր նշանակվեր:
Օրենքի պահանջն այնպիսին է, որ թույլ էր տալիս որոշակի ժամանակահատվածից նշանակել ընտրության օրը, սակայն ընտրվեց հենց ապրիլյան առաջին կիրակի:
Ժողովրդի մոտ թարմ են ընդմանեը 10 ամիս առաջ տեղի ունեցած դեպքերն ու հետևանքները, և թշնամուն տասնապատիկ կորուստներով հետ շպրտելն ամենևին չի սփոփում այն մեծ ցավը, որը մտավ մեր տներն ու հոգիները, հարյուրից ավել ընտանիքներից խլելով նրանցից ամենահարազատներին:
Քաղաքական պայքարն ու առճակատումներն առ ոչինչ են մարդկային կյանքի համեմատ:
Մենք պարտավոր ենք հիշել ու ոգեկոչել ընկած, բայց վեր խոյացած հերոսներին, իսկ այդ օրերին թեկուզ քաղաքական հակամարտություն քարոզելը շատերի համար ընդունելի չէ:
Եվ ի վերջո, շատերն այդ օրը հարգանքի և հիշատակի տուրք մատուցելու են գնալու, այլ ոչ` ընտրության ու քվեարկության:
Դուք ի՞նչ կարծիք ունեք...
Շատերն այդ օրը հարգանքի և հիշատակի տուրք մատուցելու են գնալու, այլ ոչ` ընտրության ու քվեարկության
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


