▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՍԴ դատավորները հասկացել են, որ գործ ունեն «քաղաքական դիակի» հետ, մնում է հասկանալ՝ ով նրան կթաղի․ Արգիշտի Կիվիրյան

Մեզ երբեք չի կարող բարեկամ լինել մի պետություն, որն իր տարածքում իրականացրել է Հայոց ցեղասպանություն։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Արգիշտի Կիվիրյանը՝ անդրադառնալով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, որ Թուրքիայի հետ հարաբերություններում Հայաստանի մոտեցումները պետք է շտկվեն։


«Պետք է նշել, որ որևէ պետության հետ թշնամություն անելու համար դու պետք է քեզնից լուրջ բան ներկայացնես՝ ունենաս լուրջ բանակ և տնտեսություն։ Թուրքիան այս 30 տարվա ընթացքում մեր նկատմամբ անում է թշնամություն՝ փակելով սահմանը, զինելով մեր հակառակորդ Ադրբեջանին: Սա նշանակում է, որ այդ պետությունը ունի ռեսուրսներ և կարողանում է շարունակել հայ ազգի դեմ թշնամությունը։ Իսկ մենք այս 30 տարվա  ընթացքում որևէ թշնամական գործողություն Թուրքիայի նկատմամբ չենք իրականացրել։ Անգամ հիմա մենք Ադրբեջանի նկատմամբ չենք կարողանում թշնամություն անել։ Այս պարագայում նման դիսկուրսները ծիծաղելի են»,– ասաց նա։

Կիվիրյանն ընդգծեց, որ տարածաշրջանում ապաշրջափակման հարցը գտնվում է Արևմուտքի և Ռուսաստանի ուշադրության կենտրոնում։ «Այս պարագայում Մոսկվան ցանկանում է տարածաշրջանային այդ գործընթացները հասցնել ավարտին, քանի դեռ բայդենյան ԱՄՆ-ն տարածաշրջանում իրեն զգացնել չի տվել։ Ստեղծված իրավիճակում մենք միայնակ չենք որոշում, թե ով է մեր թշնամին, իսկ ով ոչ։ Դրան հասնելու համար պիտի հզորանանք՝ վերականգնելով մեր բանակը և տնտեսությունը»,– ասաց նա։

Հայելի ակումբում  Անժելա Թովմասյանի հետ փաստաբան Արգիշտի Կիվիրյանի զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին