▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սև ու սպիտակ համազգեստի պարտադրանքն անթույլատրելի է. ԿԳ նախարար

 

Սև ու սպիտակ համազգեստ կրելու որևէ մեկը աշակերտին պարտադրելու իրավունք չունի, գիտենք, որ սա նաև սոցիալական լուրջ խնդիր է առաջացնում, նման որոշում նախարարությունը չի պարտադրում, տնօրինությունն էլ չի կարող նման բաներ որոշել, դա ծնողական խորհուրդներն են քննարկում, բայց դրանք պարտադրական չեն կարող լինել
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն այս մասին խոսել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում՝ օգտատերերից մեկի՝ Հայկ Մկրտչյանի հետ հանդիպումից հետո, որը ցանկացել էր նախարարի հետ քննարկել ոլորտի հետ կապված մի քանի հարցեր: 
Նախարար Հարությունյանը  նաև նշել է օգոստոսի 11-ի երեկոյան, կասկադի աստիճանների վրա, բոլոր կուտակված հարցերը քննարկելու համար շահագրգիռ կողմերին հրավիրել է:

«Որևէ մեկը աշակերտին պարտադրելու իրավունք չունի կրել սև ու  սպիտակ համազգեստ, գիտենք, որ սա նաև սոցիալական լուրջ խնդիր է առաջացնում, նման որոշում նախարարությունը չի պարտադրում, տնօրինությունն էլ չի կարող նման բաներ որոշել, դա ծնողական խորհուրդներն են քննարկում, բայց դրանք պարտադրական չեն կարող լինել»: 


ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն այս մասին խոսել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում՝ օգտատերերից մեկի՝ Հայկ Մկրտչյանի հետ հանդիպումից հետո, որը ցանկացել էր նախարարի հետ հանդիպել ու  քննարկել ոլորտի հետ կապված մի քանի հարցեր: 

Նախարար Հարությունյանը  նաև նշել է, որ օգոստոսի 11-ի երեկոյան կրթության ոլորտով մտահոգ  օգտատերերին հրավիրում է Կասկադ՝ քննարկելու բոլոր կուտակված հարցերը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին