▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սևանի լողափերից մեկում հայտնաբերվել է բերանն ու թևերը կպչուն ժապավենով կապած տղամարդու դի

Երեկ՝ հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։40-ի սահմաններում, ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևանի վարչական շրջանում գտնվող «Աստղիկ» լողափում տղամարդու դի կա: 

shamshyan.com-ն է գրում և նշում, որ ոստիկաններն ու քննիչները նշված լողափում հայտնաբերել են Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի բնակիչ 73-ամյա Ս. Ս.-ի դին, որի մարմինը, ջրից դուրս հանելով, պարզել են, որ բերանը և թևերի որոշ հատված կպչուն ժապավենով կապած է։

Փաստի առթիվ ստեղծվել է քննչական խումբ, որը նյութեր է նախապատրաստում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին