▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սենց լայն ժպիտով գնալու եմ մարզ, հարցնեմ օգտվեցի՞ք, առանց ժպիտի ասելու են՝ ոչ, նեռվ չկա.․․ Փաշինյան

Սենց լայն ժպիտով գնալու եմ մարզ, հարցնեմ օգտվեցի՞ք, առանց ժպիտի ասելու են՝ ոչ, նեռվ չկա.․․ Փաշինյան

Թարմացված․ Կառավարությունը քննարկում է վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն ստացած՝ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ծնողներին մինչև երեք տարեկան երեխայի խնամքն իր բնակության վայրում չհաշվառված անձի՝ դայակի կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատության միջոցով կազմակերպելու հարցը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց. «Ասվում է՝ եթե դայակ ենք վարձում, պիտի նույն հասցեում հաշվառված չլինի: Կարծում եմ՝ կարող ենք բացառություն անել: Մեր շահառուն երեխան է, ինչքան լավ պահեն նրան, էնքան լավ: Եթե հանգամանքն էնպիսին է, որ նրա հարազատներից որևէ մեկը դա անի, ի՞նչն է վատ: Գործազուրկ դայակներ կան, ուզում ենք աշխատանքի տեղավորե՞լ, դա՞ է մեր խնդիրը, կարծում եմ՝ ո՛չ, մեր խնդիրն է, որ երեխան հնարավորինս լավ ծառայություն ստանա, եթե անգամ այն պիտի տատիկը մատուցի. շատ լավ: Ընտանիքում ծնվել է երեխա, մայրն ուզում է աշխատել, տատիկը մի տեղ աշխատում է՝ 80 հազար դրամով, երբ այս հնարավորությունը տալիս ենք, նա դուրս է գալիս աշխատանքից, գալիս, թոռնիկին է պահում, եկամուտն էլ չի կորցնում, թափուր աշխատատեղում էլ ուրիշ մարդ է աշխատում»,- ասաց Փաշինյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին