▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շենգավիթ ԲԿ-ի պաշտոնական հայտարարությունը մամուլում տարածված հերյուրանքի մասին

"Շենգավիթ" ԲԿ-ի պաշտոնական հայտարարությունը մամուլում տարածված հերյուրանքի մասին

Ըստ "Առաջին լրատվական"-ի տեղեկություններով նախօրեին "Շենգավիթ" ԲԿ-ում լուրջ դեպք է եղել: Մասնավորապես վերելակը շահագործման ընթացքում պոկվել է և ընկել հորը, ինչի պատճառով մեկ քաղաքացի լուրջ վնասվածքներ է ստացել:
"Շենգավիթ" ԲԿ-ը պաշտոնապես հայտարարում է, որ տարածված տեղեկատվությունը կեղծ է, չի համպատասխանում իրականությանը, նման դեպք գոյություն չունի (վերելակը չի պոկվել, չի ընկել հորը): 
Բժշկական կենտրոնի վերելակները աշխատում են նորմալ ռեժիմով, կենտրոնն աշխատում է իր բնականոն աշխատանքային գրաֆիկով:

 

 

 

 

 

 

 

 

 

Համարում ենք, այս հրապարակումը միտված է պրիմիտիվ, էժանագին ապատեղեկատվությամբ, ստվեր նետել "Շենգավիթ" ԲԿ ի համբավի վրա:
Իրականությունն այն է, որ "Շենգավիթ" ԲԿ- ը գերժամանակակից, հարմարավետ նորագույն տեխնոլոգիաներով և մասնագետներով հագեցված նորակառույց մասնաշենքն անսպասելիորեն անառողջ հետքրքրություն է առաջացնում: Հարց է ծագում՝ ապատեղեկատվությունն ու՞մ է ձեռնտու:
Ակնկալում ենք խմբագրի պատասխանին, թե ինչ նպատակով է առանց համապատասխան ստուգման, անմիջապես իրականությանը չհամպատասխանող նյութը տեղադրել: 
Առաջարկում ենք խմբագրությանը ամենասեղմ ժամկետում հերքել հրապարակումը: 
Հակառակ դեպքում "Շենգավիթ" ԲԿ-ը իր բարի համբավը կպաշտպանի դատարանում:

Հարգանքով "Շենգավիթ" ԲԿ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին