epress.am-ը գրում է. Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում առավել խոցելի խումբ են կազմում նույնասեռականները, որոնց նկատմամբ խտրականություն է դրսևորվում թե՛ դատապարտյալների, թե՛ վարչակազմի կողմից։ Այս մասին «Մեդիա կենտրոնում» կազմակերպած քննարկման ժամանակ ասել է Հասարակական դիտորդական խմբի անդամ Սերգեյ Գաբրիելյանը։
Նրա խոսքով՝ նույնասեռականներին հանձնարարվում է ամենաստորացուցիչ աշխատանքը՝ մաքրել սանհանգույցը, խցերի հատակը, կոշիկները, աղբը թափել, մաքրել դրսի աղբը։ Նույնասեռականները չեն կարող օգտվել նույն ճաշարանից, նույն սպասքից։ Նրանց համար հատուկ նշանով սպասք է առանձնացված։
Գաբրիելյանի խոսքով՝ ՔԿՀ-֊ներում կարող են լինել սեռական հարաբերություններ հետերոսեքսուալների և նույնասեռականների միջև, սակայն, գողական մտածելակերպից ելնելով, եթե հետերոսեքսուալը տղամարդու հետ սեռական ակտի ժամանակ ստանձնում է տղամարդու դերը, նա նույնասեռական չէ։
Դիտորդը նշել է, որ հաճախ նույնասեռականները դիմում են գրում ու խնդրում իրենց մեկուսացնել, քանի որ ընդհանուր խցերում անմարդկային վերաբերմունքի են արժանանում։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում