▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերգոն, Իշխանը, գումարած՝ Արման Մկրտումյանը երևի չգիտեն էլ, որ Ցեղասպանություն է եղել...

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների ծրագրի ներկայացում:
Ներկա են գտնվել ողջ Կառավարությունը, մարզպետաց դասը, ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահը, 
ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը, հայ մեծ ընդդիմադիր Արթուր Բաղդասարյանը, ՀՀ ԳԱԱ նախագահը, ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, մի քանի բուհի ռեկտոր և այլք...
Շատ պաշտոնյաների մասնակցությունն ուղղակի տարօրինակ ու զարմանալի է: Ասենք, Վճռաբեկ դատարանի նախագահն ի՞նչ միջոցառումներ է իրականացնելու Ցեղասպանության 100-ամյակի առթիվ, կամ ոստիկանությանն ու դատախազությանը ,,գործ տվող,, Սերգո Կարապետյանն ի՞նչ է անելու միջոցառումների շրջանակում: Շատ տարօրինակ էր նաև Իշխան Զաքարյանի մասնակցությունը...
Այսքան ,,ավելորդ,, մարդ կանչելու փոխարեն՝ հրավիրեին ստեղծագործական միությունների ղեկավարներին, ՀՀ ԳԱԱ հումանիտար գիտությունների բաժանմունքի ինստիտուտների ղեկավարներին, այն իսկապես շահագրգիռ անձանց, ովքեր հսկայական գործ են կատարում Ցեղասպանության 100-ամյակի շրջանակներում... 
Թե չէ՝ Սերգո Կարապետյան ու Իշխան Զաքարյան, գումարած՝ Արման Մկրտումյան: Երևի էդ խեղճերը չգիտեն էլ, որ Ցեղասպանություն է եղել...

Լևոն Մութաֆյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին