Araratnews.am-ը գրում է. Շաբաթ օրը՝ դեկտեմբերի 9-ին, տեղի է ունեցել առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանի կրտսեր որդու՝ Հրանտ Դումանյանի հարսանիքը: Հարսանեկան արարողությունը Դումանյան ընտանիքը իրականացրել է վարչապետ Կարեն Կարապետյանի ընտանիքին պատկանող «Ֆլորենս» ռեստորանում: Հարսանիքի հյուրերի շարքում են եղել Սերժ Սարգսյանն ու տարբեր ՀՀԿ-ականներ՝ նախկին ու ներկա պատգամավորներ, կառավարության պաշտոնյաներ։ Հրավիրվածների շարքում է եղել նաեւ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Գեներալներ Սարոյանն ու Գրիգորյանը, ովքեր եւս հարսանքասեր են, այս անգամ ներկա չեն եղել: Մեզ հայտնի դարձավ, որ Մանվել Գրիգորյանը Հայաստանում է եղել, բայց հարսանիք չի գնացել, իսկ Սեյրան Սարոյանը, առողջական խնդիրներով պայմանավորված, արտերկրում բուժում է ստանում:
Կայքին հայտնի է դարձել, որ Սերժ Սարգսյանը հարսանիքում քիչ է մնացել: Բնականաբար, ներկաները, ավանդույթի համաձայն, բաժակ են բարձրացել և խմել «նախագահ ջանի» կենացը, որից հետո Սերժ Սարգսյանը պարել է և հեռացել հարսանքատնից:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում