Տեղեկացրել էինք, որ Ամերիկյան Bloomberg մեդիա ընկերությանը տված հարցազրույցում Հայաստանի նախագահն ասել է, թե պատերազմը Լեռնային Ղարաբաղում կարող է վերսկսվել ցանկացած պահի և որ հակամարտություն լուծման ուղղությամբ բանակցությունների հեռանկարը մեծ չէ:
Հարցազրույցում Հայաստանի նախագահը գաղտնազերծել է, որ 2011 թվականին Կազանում Ալիևի հետ բանակցությունների շրջանակում ինքը պատրաստակամություն էր հայտնել դուրս բերել հայկական ուժերը Ադրբեջանի հինգ շրջաններից և համաձայնել խաղաղապահների տեղակայմանը․ – «Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահները երկու երկրների առաջնորդներին հորդորում էին լուծել հակամարտությունը՝ ստորագրելով համաձայնագիրը, որով նաև հետաձգվում էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ վերջնական որոշումը, բայց Ալիևը հրաժարվեց»:
«Դա այն ժամանակն էր, երբ Ադրբեջանը հարստանում էր նավթի հաշվին ու խոսում ռազմական բյուջեի չափի մասին», – 2011-ի ձաղոխված բանակցությունների մասին ասել է Հայաստանի նախագահը․ – «Այն, ինչ տեղի ունեցավ հիմա, ակնկալելի էր»: