araratnews.am-ը գրում է. Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին, վարչապետի նորանշանակ խորհրդականն այսօր «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ ասել է, որ կառավարության ու քաղաքականության մաս չէ: Դա իրեն չի հետաքրքրում: «Ինձ հետաքրքրում է Հայաստանի տնտեսության զարգացումը: Ես փորձում եմ հասկանալ, թե այդ ուղղությամբ ի՞նչ կարելի է անել։ Ես հուսով եմ, որ իմ ժամանակը կամավորական հիմունքներով նվիրելով վարչապետի աշխատանքին և կառավարության աշխատանքին, ինչ-որ փոքր դրական ազդեցություն կթողնեմ», – ասաց Արիանա Կաոիլին:
Լուրեր կան, որ Արիանա Կաոիլիի հայրը բարձրաստիճան պաշտոնյա է եղել Ֆիլիպիններում և կոռուպցիոն սկանդալից հետո նրան հեռացրել են թալանի հետ կապ ունենալու համար, որից հետո նա հեռացել է Ֆիլիպիններից: Վարչապետի խորհրդականն ասաց, որ իր հայրը Ֆիլիպինների նախագահ Մարկոսի աջ ձեռքն է եղել և մի քանի նախագահների ծառայություն է մատուցել: Ինչ վերաբերում է կոռուպցիոն սկանդալին, Արիանա Կաոիլին հերքեց դա. չի եղել նման բան. «Իմ հայրը կոռուպցիոն սկանդալի հետ կապ չի ունեցել: Նա անգամ մականուն ուներ՝ Պարոն Մաքուրը»:
Araratnews.am-ի հարցին, թե ինչ խորհուրդ կտա վարչապետին, որ հետագայում, եթե անգամ խորհրդական չլինի, հպարտանա դրանով, Արիանան պատասխանեց. «Հպարտությունս իմ աշխատանքում բխում է այն ազդեցությունից, որն առաջանում է: Ես հաջողությունս կամ առաջընթացս գնահատում եմ՝ ըստ ազդեցության: Կփորձեմ անել լավագույնը»:
Մեր մյուս հարցին, թե ճի՞շտ են այն տեղեկությունները, որ նրա քավոր Սերժ Սարգսյանն է միջնորդել կառավարությունում խորհրդական աշխատելու համար, տիկին Կաոլինին ասաց, որ Սերժ Սարգսյանը կապ չունի իր նշանակման հետ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում