▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանի անունով այս տոնական միջոցառումներին մասնակցության հրավեր եղել է․ Մանրամասնում է Արմեն Աշոտյանը

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ անկախության տոնի առթիվ՝ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը կուսակիցների հետ այսօր այցելել է Լոռու մարզ։ Նրանք նախ եղան Վանաձորի պանթեոնում, այնուհետև միասնական աղոթքի մասնակցեցին Հաղպատի վանական համալիրում և Սուրբ Հովհաննես եկեղեցում։

Իսկ իշխող վերնախավը ՀՀ վարչապետի գլխավորությամբ Անկախության տոնին նվիրված միջոցառումների մասնակցում են Գյումրիում։

«Սերժ Սարգսյանի անունով այս տոնական միջոցառումներին մասնակցության հրավեր եղել է, բայց քանի որ մեր միջոցառումը նախատեսված էր վաղուց, իսկ հրավերը ստացել ենք երեք օր առաջ, ապա բնական է, որ նախագահն իր կուսակիցների հետ այստեղ էր գալու, այլ ոչ թե՝ Գյումրի»,- 168.am-ին այս մասին ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Ըստ Ա.Աշոտյանի, բացի այս ամենից, այստեղ կա նաև այլ հանգամանք. մի կողմից՝ գովելի է, որ երկրի նախկին ղեկավարներին հրավեր է գնում կարևոր տոների առթիվ, սակայն քաղաքական տեսանկյունից՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելով՝ միասնականության գաղափարն ի սկզբանե խարխլում են։

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին