«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ-ում ԽԾԲ-ն նոր վերելք է ապրում։ Ամիսներ առաջ օպտիմալացման և խնայողության անվան տակ հարկային տեսչություններում վերացվեցին բաժնի պետի տեղակալի հաստիքները։
Օրերս այն կրկին վերականգնվել է, և օրինակ՝ Կենտրոնի հարկայինի պետի տեղակալ է նշանակվել Զվարթնոցի մաքսայինի «տխրահռչակ» պետ, Սերժ Սարգսյանի օգնական Տիգրան Զաքարյանի որդու բաջանաղ Էդիկ Պապյանը, ով մինչ այդ հարկայինի տեսուչ էր։ Նշենք, որ ՊԵԿ-ում է աշխատում նաև բաջանաղի որդին։
Փաստացի հարկայինում են աշխատում Տիգրան Զաքարյանի տղան, քեռին, բաջանաղը, բաջանաղի որդին։ Սա ու բազմաթիվ այլ օրինակներ փաստում են, որ ՊԵԿ-ում դեռևս նախկին բարքերն են, ու նախկինների ավանդույթները շարունակվում են»:
Մանրամասները՝ թերթի համարում։