armtimes.com-ը գրում է. Սերժ Սարգսյանի՝ կառավարություն կատարած այցից առաջ կառավարության դիմաց նախագահականի անվտանգության աշխատակիցներն ու ոստիկանության ծառայողները ուժեղացված հսկողություն էին իրականացնում: Կառավարության բակում փորձում էինք իրավիճակը պատկերող լուսանկարներ եւ տեսանյութ ստանալ: Նախագահականի թիկնազորի անդամներից մեկը մոտեցավ եւ ասաց. «Մի՛ նկարի»: Նախ, խնդրեցինք ասել, թե ով է ինքը եւ ինչո՞ւ է պահանջում, որ նկարահանում չիրականացնենք: Ասաց, որ պարզապես քաղաքացի է եւ շարունակեց. «Չենք խոչընդոտում, քեզ ընգերական խորհուրդ ենք տալիս, չնկարե՛ս»:
-Դուք ասում եք, որ քաղաքացի եք եւ եկել եք ընկերական խորհո՞ւրդ եք տալիս:
- Հա, լավ չի՞, լավ չի՞:
- Անվտանգության աշխատող ե՞ք:
-Չէ, անվտանգության աշխատող չեմ: Քո անունն ի՞նչ ա:
- Գրած է բեյջիս վրա՝ Մուրադյան Տիրայր:
- Կարդալ էլ չգիտեմ է: Տիրա՞յր:
- Այո: Դուք նախագահականի թիկնազորից չե՞ք:
- Չէ ապե, вулканизаторщик եմ:
Նախագահականի вулканизаторщик թիկնապահը այնուհետեւ պահանջեց, որ իրեն չնկարենք եւ փորձեց հիմնավորել, որ առանց թույլտվության ենք նկարահանում: Նրան պարզաբանվեց, որ կառավարության բակը հանրային տարածք է, եւ որ դրա համար թույլտվություն ստանալու կարիք չկա, որից հետո նրան մոտեցան կառավարության անվտանգության աշխատակիցները, թեւանցուկ արեցին եւ զրուցելովի փոքր հետ տարան:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում