Վազգեն Սարգսյանը հայոց նորագույն պատմության ամենավառ կերպարներից էր: Նա չխուսափեց պատասխանատվությունից ամենածանր պահերին` առաջ գալով և ցուցաբերելով իսկական առաջնորդի հատկանիշներ: Վազգենն այն մարդն էր, ով չընդունեց մեր հայրենիքի անքակտելի մասը` Արցախը կրկին Ադրբեջանի իշխանությունների կամայականությունների պատանդ դարձնելու հավանականությունը: Այդ ժամանակ առկա տարբերակների ընտրությունը շատ հստակ էր, և Վազգենը կայացրեց իր միանշանակ ու վճռական որոշումը: Այսօր մենք պատասխանատվություն ենք կրում Վազգենի հիշատակի առաջ: Այսօր մենք պատասխանատվություն ենք կրում մեր պատմության ճակատագրական պահերին նրա և մեր բոլորի կատարած ընտրության համար:
Հիշեցնենք, որ այսօր հայոց սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: