▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեյրան Օհանյանի առողջական վիճակը սրվել է

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը շարունակում է գտնվել «Մուրացան» զինվորական հոսպիտալում։ Այս մասին ասել է նրա պաշտպան Կարեն Մեժլումյանը։

«Հրապարակ»-ն է գրում, նշելով, որ Օհանյանը հոսպիտալ էր տեղափոխվել մրսածության հետեւանքով։

Պաշտպանը հայտնել է, որ որոշ մասով բարդություններ են կրկին նկատվել։

Հարցին, թե այսինքն` ավելի՞ է սրվել առողջական վիճակը, պաշտպանը տվել է դրական պատասխան։

Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի գործով նախորդ նիստը հետաձգվեց Սեյրան Օհանյանի բացակայության պատճառով։ Փաստաբանն ասել էր, որ նա հոսպիտալում է դեռ մարտի 7-ից։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին