ԱԺ հայտարարությունների ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը ելույթն այսպես սկսեց. «Մի քանի ժամ առաջ պատգամավոր կամ գործարար պարոն Ծառուկյանը...», ինչից հետո նրան ուղղեցին՝ հուշելով «սեփականատեր» բառը: «Այո, սեփականատեր պարոն Ծառուկյանը խոսում էր տնտեսական հեղափոխության տեսլականի վերաբերյալ: Ուշադրությունս չէր գրավի, եթե չխոսեինք նաև իմ հայրենի քաղաքի մասին ու մի կարևոր գործարանի, որը կոչվում է սիլիցիումի, և որը պետք է լիներ Արարատ ցեմենտի մոտ:

Նախ, հարց է ծագում՝ ինչպե՞ս էին ձեռք բերել արտադրական նշանակություն ունեցող հողատարածք գործարանին կից, որն արոտավայր էր: Ինչքան հասկանում եմ՝ տարածքի նշանակությունն արդեն իսկ փոխվել է, բայց ինձ հասած տեղեկություններով, սիլիցիումի գործարանը պետք է սև, ծանր մետաղներ վերամշակեր ու ավագանին կարողացել է սև, ծանր մետաղների մասը դուրս մղել ու հանուն ժողովրդի որոշել, որ քաղաքը հնարավորություն ունի էկոլոգիապես մի քիչ լավը լինել... Ցեմենտի գործարանի պարագայում մի հատ էլ սիլիցիումի գործարան, չափից շատ կլինի»,- հայտարարեց պատգամավորը:
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝


