▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շիրակի մարզի դատախազը զբաղված է լրագրողներին անհասկանալի ցուցումներ տալով

Շիրակի մարզի դատախազը, անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած դեպքերին, րոպեներ առաջ հայտարարել է. «Գիտեք նախաքննության ընթացքում ամեն ինչ կպարզվի: Բնականաբար, հասարակությունը կիրազեկվի, ուստի` կխնդրեմ բոլորիդ նախաքննության գաղտնիք հանդիսացող տեղեկություններ ՉՓՈՐՁԵՔ հրապարակել եւ նաեւ այդիպիսի տեղեկություններ ստանալ որևէ մեկից»:

Դե հիմա չասես` այ մարդ գնա գործովդ զբաղվի ու լրագրողներին էլ ահաբեկելու այլ առիթներ փնտրի: Ինչ է նշանակում` ՉՓՈՐՁԵՔ: Արդեն փորձել ենք. Էլեկտրոնային լրատվամիջոցների մեծամասնությունը դեպքերին անդրադարձել է լավատեղյակ աղբյուրներին հղում տալով: Ի դեպ` դատախազի «չփորձեք»-ը հնչեց այն ժամանակ, երբ մի քանի լրագրող միանգամից հարց ուղղեցին դեպքին ռուս զինվորականի մասնակցության մասին:

Իմիջայլոց. ՌԴ-ում հայ վարորդի մասնակցության վթարի փաստի առաջին իսկ վայրկյանից ռուսական պաշտոնյաները` դատախազից սկսած` ձեռնամուխ եղան նախաքննության գաղտնի տվյալների հրապարակմանը եւ ՀՀ քաղաքացու ստորացմանը: 
Մինչ դատախազը զբաղված է լրագրողներին անհասկանալի ցուցումներ տալով` Քննչական կոմիտեն հասատատում է ռուսի մասնկացությունը: Կասկածյալների ցանկում է ազգությամբ ռուս Պերմյակով Վալերի Իվանովիչը:

Գոհար Վեզիրյան

Հիշեցնենք, որ այսօր ողբերգություն է տեղի ունեցել Գյումրիում` Մյասնիկյան փողոցի տներից մեկում, որտեղ սպանել էին ընտանիքի 6 անդամներին: Տվյալ ողբերգության հետևանքով ծանր վիրավորվել է ընդամենը մի քանի ամսական մի երեխա, ում տեղափոխել են հիվանդանոց:  Երեխային արդեն վիրահատել են:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին