Ինչո՞ւ հայկական լրատվամիջոցները որեւէ նյութ, առավել եւս նյութին ամրակցված նկար հրապարակելիս չեն փորձում ստուգել աղբյուրը:
Իհարկե, պատասխանը պարզ է ու հասկանալի:
Բայց ի՞նչ իրավունքով են նրանք մոլորեցնում ընթերցողին, առավել եւս սոցիալական ցանցերի միջոցով առավոտից երեկո մարդկանց այդքան բացասական ինֆորմացիա հրամցնում:
Թարգեք քլիքամանիան, մի քիչ ավելի պրոֆեսիոնալ աշխատեք, մի քիչ` բարեգութ, մի քիչ` դրական:
Երկու-երեք օր որպես երեք տարեկան երեխայի լուսանկար հրամցվող նկարը համացանցում է ավելի քան 1,5 տարի առաջվանից, բոլորովին այլ բովանդակությամբ: Վերջ տվեք…
Asekose.am-ը ներողություն է խնդրում ընթերցողներից` լուսանկարի աղավաղված բովանդակությամբ` համացանցում հայտված նյութը տարածելու համար: