ԱՄՆ-ում գտնվող երգչուհի Սիրուշոն այցելել է հայտնի նկարիչ-քանդակագործ Էմիլ Գազազի արհեստանոց: Այդ առիթով երգչուհին հրապարակել է նոր լուսանկարներ, որոնցից մեկը մակագրել է հետեւյալ կերպ.
«Երբ ստեղծագործողը նվիրում է իր աշխատանքը, դա ամենաթանկ ու կարեւոր նվերներից է: Հատկապես, երբ ստեղծագործողը մեր ժամանակների հայ ամենահեղինակավոր ու տաղանդավոր մարդկանցից մեկն է` նկարիչ-քանդակագործ Էմիլ Գազազը: Շնորհակալ եմ և շատ շոյված...»: