ՀԱՀ իշխանությունները խոստացել են պարզել Մանդելայի հրաժեշտի արարողության ժամանակ աշխատած սուրդոթարգմանչի ինքնությունը, ով Բարաք Օբամայի և մյուս երկրների առաջնորդների ելույթների ժամանակ ձեռքերով անկանոն շարժումներ էր արել, փոխանցում է ntv.ru կայքը:
Այդ կերպ տղամարդը փորձել է թարգմանել առաջնորդների խոսքը, սակայն ժամեր անց ՀԱՀ-ի լսողական արատներ ունեցող ազգային ֆեդերացիայից հայտնել էին, որ լսողական խնդիրներ ունեցողները ոչինչ չեն հասկացել առաջնորդների ելույթից: