▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սլովակիայից Ադրբեջան զենքի ապօրինի մատակարարումների հետ կապված աշխատանքներ են ընթանում. Տիգրան Բալայան

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հրապարակումներին, որոնցում քննադատության է արժանացել Սլովակիայում ՀՀ դեսպանը և խոսվում է վերջինիս՝ Ադրբեջանի կողմից Սլովակիայից զենք գնելու դեմ քայլեր չձեռնարկելու մասին:



«Սլովակիայից Ադրբեջան զենքի ապօրինի մատակարարումների հետ կապված դեռ անցյալ տարվանից լայնածավալ աշխատանք է կատարվել, և հենց այս պահին նույնպես աշխատանքներ են ընթանում:  Այս պահին մեր դեսպանը շատ կարևոր հանդիպում է ունենում:

Փառք Աստծո, կասկածելի վարկանիշով մարդիկ այդ աշխատանքների մանրամասներին տեղյակ չեն, խորհուրդ կտամ` դուք էլ ուշադրություն չդարձնեք այդ կարգի մարդկանց հրապարակումներին: Կարծում եմ՝ դա արվում է զուտ իրենց վրա ուշադրություն հրավիրելու նպատակով:Թե՛ Չեխիայում, թե՛ Սլովակիայում մեր դեսպանությանը հավաստիացրել են, որ քննություն է ընթանում մատակարարումների հետ կապված: Խնդիրն այն է, որ այդ զինատեսակների մատակարարման վերջնական օգտագործման վկայականը տրված է մեկ երկրի, բայց զենքը հայտնվել է մեկ այլ երկրում, ինչն էլ ԵՄ համապատասխան կարգավորումների կոպտագույն խախտում է: Քննությունն այս պահին ընթանում է, հուսամ՝ շուտով  մեղավորներն արժանի պատիժ կստանան, տարբեր հարթակներով աշխատանք տարվում է և անցյալ տարվանից»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին