▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոցիալական ցանցերում՝ Facebook, Twitter և այլն, Օնիկ Գասպարյանի անունով հայտնվել են կեղծ էջեր. ԳՇ

Սոցիալական ցանցերում (Facebook, Twitter և այլն) ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի անունով հայտնվել են կեղծ էջեր։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբից:

«Տեղեկացնում եմ, որ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանն անձնական օգտահաշիվ չունի որևէ սոցիալական ցանցում և նրա անունից հանդես գալու նմանատիպ փորձերը դատապարտելի են և ըստ կոնկրետ դեպքերի կարող են առաջացնել իրավական պատասխանատվություն։

Նաև հրավիրում ենք իրավապահ մարմինների ուշադրությունը տվյալ հանգամանքի վրա»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին