Սոչիի բնակիչներն Ամանորի գիշերը ծնված իրենց դստերն անվանակոչել են Օլիմպիադա՝ ի պատիվ 2014թ. ձմեռային Օլիպիական խաղերի:
Ինչպես «Ինտերֆաքսին» հայտնել են Սոչիի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Կենտրոնական շրջանի գրասենյակից, «նման անուն»-ով առաջին անգամ են երեխային անվանակոչում:
Աշխատակիցները հրաժարվել են նշել ծնողների ազգանունը՝ բացատրելով, որ նման տեղեկություն տրամադրելու իրավունք չունեն։