«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող Երեւան տոնավաճառի կրպակների աշխատակիցները տոնավաճառին նոր անուն են տվել՝ «Երեւան-Պանթեոն»։
Պատճառն այն է, որ այս տոնավաճառի այցելուները սակավաթիվ են, եւ առեւտուրը այստեղ գրեթե կանգնած է։ Վարձավճարով որոշակի տարածք զբաղեցնող առեւտրականները դժգոհ են տոնավաճառում առկա պայմաններից։
Աշխատակիցների խոսքով՝ տոնավաճառ մտնողները այնքան սակավաթիվ են, որ ամիս է լինում, որ անգամ տարածքի վարձը չեն կարողանում հանել։ Բայց երբ գալիս է վարձավճարի օրը, Խաչատուր Սուքիասյանի մարդիկ առանց հաշվի առնելու առեւտրականների վիճակը, ստիպողաբար, կոշտ մեթոդներ կիրառելով վարձերն են հավաքում։
Առեւտրականները գիտեն, թե ինչ է սպասում վարձը ուշացնողներին։ Եթե այդպես շարունակվի` նրանց մեծ մասը կլքի տոնավաճառը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում