Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Հանրապետության հրապարակում Սուրբ ծննդյան տոնական համերգ էր, որի ծրագրում ընդգրկված էին հայրենասիրական, ազգագրական ու ժողովրդական երգեր ու պարեր։
Սուրբ ծննդյան տոնական համերգը մեկնարկել է Արարատյան հայրապետական թեմի <<Ծաղկազարդ>> երգի համույթի կատարումով, այնուհետ ելույթ են ունեցել Ալլա Լևոնյանը, Դավիթ Ամալյանը, <<Կարին>> ազգագրական երգի ու պարի համույթը, Մկրտիչ Մկրտչյանը, Սամսոն Պանյանը, Սահակ Սահակյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո), Լեյլա Սարիբեկյանը, Ռուբեն Սասունցին, Արսեն Գրիգորյանը (Ասո)։
Սուրբ ծննդյան տոնական համերգին ներկա քաղաքացիները նշել են, որ ծրագիրը համահունչ է օրվա խորհրդին, և ընտրված կատարումները տոնական բարձր տրամադրություն են հաղորդում ներկաներին։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն