▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրեն Պապիկյանը 6 ժամ անցկացրել է թունելում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շուրջ 6 ժամում հաղթահարեցինք «Արփա-Սևան» ջրատարի 2-րդ թունելի (Եղեգիս-Ծովինար) 30 կմ ճանապարհը։
     Ծանոթացանք թունելում կատարված նորոգման աշխատանքներին, ինչի շնորհիվ թունելով ջրի թողունակությունը կազմել է 19 մ³/վրկ: Մինչ այս գրանցված ամենաբարձր ցուցանիշը եղել է 14 մ³/վրկ:


     Ուսումնասիրեցինք նաև մնացյալ վթարային հատվածները, որոնք ամբողջությամբ նորոգելուց հետո կապահովենք թունելի անխափան շահագործումը առաջիկա 10 տարիներին»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին