Շուշան Պետրոսյանի ամուսինը՝ Արման Հարությունյանը, տեսակցել է նրան վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ա. Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ Շուշան Պետրոսյանը դեռևս իրեն թույլ է զգում, վթարի մանրամասները չի հիշում:
168.am-ը հաղորդում է, որ երգչուհին այժմ գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Բժշկական կենտրոն այցելության ժամանակ նրան տեսնելու էին եկել նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Կարինե Աճեմյանը:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում