▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Շուշիում` մուղամ, Կոնսերվատորիաում` հյուրանոց֊չալաղաջանոց»

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ « «Շուշի ֊ Ստեփանակերտ ֊ Ոսկեպար» խնդիրը և «Կոնսերվատորիա» խնդիրը բացարձակապես նույնական են։ Երկուսն էլ արժեք են։ Ազգային արժեք։ Հայ ժողովրդի դիմագիծը։ Եվ եթե մտածում էին` առաջինը վաճառած/ող խունտան երկրորդը չի ոչնչացնելու` ապա շատ պարզունակ են նմանները։
Եթե մտածում էին` կարելի է մի արժեքը վաճառողին նորից ընտրել ու հանգիստ վայելել մյուս արժեքը, դա նշանակում է` մարդիկ խորապես չեն հասկացել նիկոլիզմի հայադավ էությունը։
Գիշատիչ, սրբապիղծ և այլասերված խունտան հոշոտելու է բոլո'ր արժեքները, քանզի նրա դավանած միակ արժեքը լավ ուտելն է` ստամոքսը։
Իսկ լավ ուտելու դավանանքի համար խորթ է թե' Շուշի֊արժեքը, թե՛ Կոնսերվատորիա֊արժեքը։
Հետևաբար` Շուշիում` մուղամ, Կոնսերվատորիաում` հյուրանոց֊չալաղաջանոց. սա' է նիկոլիզմն ու նրա ղեկավարած երկրի ապագան..․»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին