▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպանության մեջ կասկածվող զինծառայողը հայտնաբերվել է. ՇՄ դատախազ

galatv.am-ը գրում է. «Քիչ առաջ ՇՄ Բայանդուր գյուղի մոտակայքում ռուս սահմանապահների կողմից հայտնաբերվել է հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը Մուսայելյան 188 տանը տեղի ունեցած դաժան սպանության գործով հիմնական կասկածյալ Վալերի Պավելի Պերմյակովը»,-այս մասին ասել է Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա փորձել է հատել հայ-թուրքական սահմանը: Ըստ Րաֆֆի Ասլանյանի սահմանապահները ճանաչել են վերջինիս. «Նա հիմա ռուսների մոտ է, բռնել են, տարել են»,-ասաց դատախազը:

Նշենք, որ այժմ Բայանդուր գյուղում են նաեւ մարզային ու քաղաքային ոստիկանության ներկայացուցիչները, ինչպես նաեւ մայրաքաղաքից ժամանած հատուկ օպերատիվ հետախուզական խմբերը:

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին